Գլխավոր Լուրեր «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի առաջին խաղում խուսափեց պարտությունից

«Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի առաջին խաղում խուսափեց պարտությունից

1
0

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրու քաղաքային մարզադաշտում մրցելով մակեդոնական «Շկուպի»-ի հետ կարողացավ խուսափել պարտությունից:

Հանդիպման մեկնարկից ընդամենը 4 րոպե անց հայկական թիմն առաջ անցավ հաշվի մեջ: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց  Էրիկ Վարդանյանը: Առաջին կեսում մակեդոնական թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունն, այնուհետ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Նախ 23 րոպեին աչքի ընկավ Բաջրամիին, հետո էլ Իլիեսկին: Թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշով հօգուտ «Շկուպի»-ի:

Երկրորդ կեսի մեկնարկում մակեդոնական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Բաջրամին՝ 1:3: «Փյունիկ»-ն անհավանական «քամբեք» ունեցավ:  80-րդ րոպեին Ժեստոկովը հաշիվը դարձրեց 2:3, իսկ 85-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը՝ 3:3:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: