Գլխավոր Լուրեր «Փյունիկը» հաղթեց «Շիրակին»

«Փյունիկը» հաղթեց «Շիրակին»

5
0

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ տուրում կայացան մի քանի հանդիպումներ ևս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատ»-ին: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց՝ 0:0:

Օրվա մյուս խաղում «Փյունիկ»-ը Գյումրիում հյուրընկալվեց «Շիրակ»-ին և երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Էրիկ Վարդանյանը և Սերեյ Շևչուկը: