Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՊՆ հայտարարությունը` Աշոտ Փաշինյանին այլ զորամաս տեղափոխելու վերաբերյալ

    ՊՆ հայտարարությունը` Աշոտ Փաշինյանին այլ զորամաս տեղափոխելու վերաբերյալ

    ՊՆ հայտարարությունը` Աշոտ Փաշինյանին այլ զորամաս տեղափոխելու վերաբերյալ
    Մայիս 24, 2019 16:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-
    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու զինվորական ծառայությանը վերաբերող լուրերին։
    «ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:
    Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին։ Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել ևս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Միևնույն ժամանակ՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից»,- ասված է հայտարարության մեջ։

     


    Նման թեմաներ

    scroll to top