Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » ՊՆ-ի, նախագահականի մեքենաները խախտումներ են անում. «Դուրս մեր գրպանից» նախաձեռնություն

    ՊՆ-ի, նախագահականի մեքենաները խախտումներ են անում. «Դուրս մեր գրպանից» նախաձեռնություն

    ՊՆ-ի, նախագահականի մեքենաները խախտումներ են անում. «Դուրս մեր գրպանից» նախաձեռնություն
    Հունվար 10, 2018 16:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիսում խոսեցին Հայաստանում կեղծ պետհամարանիշներով եւ օտարերկրյա հաշվառման համարանիշներով երթևեկող եւ խախտումներ կատարող «արտոնյալ» վարորդների մասին:

    Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանն ասաց, որ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները մեր երկրում եւ Երեւանում անպատժելի են. «Հազարավոր դրամների խախտումներ անելով գալիս են: Նույնը տարածվում է քաղաք մտնելուց: Եթե մարդիկ անպատժելիություն են զգում, դառնում են անկառավարելի: Բազմիցս այս մասին բարձրաձայնել ենք: Էդ ինչի՞ ճանապարհային ոստիկանությունը կարող է կանգնեցնել 5 րոպե ժամանակն անցած ԱՊՊԱ չանցած մեքենային եւ 100 հազար դրամ տուգանել եւ չի կարող մյուսներին տուգանել, ուրեմն մոնիտորներով համալրեք ճանապարհային ոստիկանության բոլոր մեքենաները»:

    Արսեն Պետրոսյանն իր խոսքն ուղղեց ոստիկանության պետին. «Հետ կանչեք այդ օրենքը, թող լրամշակվի: Մեր առաջարկությունները պատրաստ ենք ներկայացնել, թող այս ամենաթողությունը, անպատժելի մթնոլորտը վերանան: Պոտենցիալ մարդասպաններ ենք աճեցնում այս ամենաթողության մթնոլորտով»:

    Նախաձեռնության մեկ այլ անդամի` Արմեն Եփրեմյանի խոսքով էլ խախտումներ կատարում են  դեսպանատների կարմիր համարանիշներով, ՊՆ համարանիշներով,  նախագահականի կապույտ համարանիշներով մեքենաները: «Նրանք կարող են խախտումներ անել, երբ շարասյան մեջ ինչ-որ ծառայություն են իրականացնում, բայց անհատական մեքենան վարելուց՝ ո՛չ»:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top