Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » ՊՆ մամուլի խոսնակը՝ Աղաբեկյանի հայտարարության ու ադրբեջանցիների՝ դիրքերն առաջ բերելու մասին

    ՊՆ մամուլի խոսնակը՝ Աղաբեկյանի հայտարարության ու ադրբեջանցիների՝ դիրքերն առաջ բերելու մասին

    ՊՆ մամուլի խոսնակը՝ Աղաբեկյանի հայտարարության ու ադրբեջանցիների՝ դիրքերն առաջ բերելու մասին
    Մայիս 26, 2018 12:56 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի պաշտպանության նախկին  փոխնախարար, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ՀՀ զինված  ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին՝  նրան համարելով ամենաանպատրաստ գեներալը: Աղաբեկյանի հայտարարությունից զատ,  «Հետք» կայքի խմբագիր լրագրող Էդիկ Բաղդասարյանը եւս անհասկանալի էր համարել Արտակ Դավթյանի նշանակումը «վերջին օրերին սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցածից հետո։ Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ»։ Ռազմական ոլորտի մեր աղբյուրները վերոնշյալ  հայտարարությունների մասին այլ բան տեղեկացրին: Նրանք հերքեցին չեզոք  գոտում դիրքերն առաջ տալու մասին հայտարարությունը: Բանն այն է, որ  հայկական կողմը վերջին 4 տարիներին Նախիջեւանի ուղղությամբ բարելավել է իր դիրքերը: Ադրբեջանն էլ  փորձում է պատասխան քայլեր ձեռնարկել, սակայն դա արել է ոչ ի հաշիվ հայկական տարածքի:  Ադրբեջանը իր դիրքերն առաջ է բերել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, այսինքն՝ չեզոք գոտու մասին խոսք լինել չի կարող: Մյուս կողմից՝ եթե  հավաստի համարենք ադրբեջանցիների՝ դիրքերն առաջ բերելու հայտարարությունը, ապա հասցեատերը ոչ թե  ՀՀ զինված  ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանն է, այլ նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը պետք է քայլեր ձեռնարկեր: Ինչ վերաբերում է Արթուր Աղաբեկյանի քննադատությանը Արտակ Դավթյանի հասցեին, այն, ըստ մեր աղբյուրների, եւս քաղաքական է: Արտակ Դավթյանին համարում են գլխավոր շտաբի «ուղեղներից  մեկը, որը  2009-ից եղել է գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ ու բարեխղճորեն, առանց փիառվելու կատարել է իր աշխատանքը:  «Հետեւաբար, ամենաանպատրաստ  գեներալ հայտարարությունն ուղղակի անհասկանալի է»,-  մանրամասնեցին մեր աղբյուրները: Ինչպե՞ս է արձագանքում պաշտպանության նախարարությունը այս երկու կարևոր հայտարարություններին: Araratnews.am-ը կապ հաստատեց  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզաբանման նպատակով: Վերջինս, սակայն, չցանկացավ  մեկնաբանել  վերոնշյալ երկու հայտարարությունները: Սոնա Դավթյան


    scroll to top