Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » ՊՆ մամուլի խոսնակը՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

    ՊՆ մամուլի խոսնակը՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

    ՊՆ մամուլի խոսնակը՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
    Հուլիս 10, 2018 16:38 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին պաշտպանական սպառազինություն վաճառելու արգելքը: Ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունները սկսել են մարքեթինգային աշխատանքները Ադրբեջանի հետ համագործակցության հաստատման համար։

    Երևան Տոնավաճառ

    Araratnews.am-ը կապ հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզաբանում  լսելու:  «Եթե ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը հաստատվելու դեպքում հայկական կողմի  մարմինները կզբաղվեն այդ հարցով»,- ասաց մամուլի խոսնակը:

    Արծրուն Հովհաննիսյանն այդքան լուրջ չի վերաբերվում այդպիսի  հայտարարություններին, բայց եթե հաստատվեց,  Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով:

    Կապ հաստատեցինք նաև Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Նա ասաց՝ ՊՆ-ն արձագանքել է, ավելացնելու ոչ մի բան չունի:

    Սոնա Դավթյան


    scroll to top