Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՊՆ-ն չի կարող կատարել գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով. ՊՆ խոսնակը՝ Բրոյանի մասին

    ՊՆ-ն չի կարող կատարել գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով. ՊՆ խոսնակը՝ Բրոյանի մասին

    ՊՆ-ն չի կարող կատարել գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով. ՊՆ խոսնակը՝ Բրոյանի մասին
    Հուլիս 16, 2019 13:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ն հետևողական է, որ առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

    «Ներկայումս ՀՀ ՊՆ-ի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018 թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն՝ խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը:

    Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Մինչև նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ն իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

    Հիշեցնենք, որ ռազմական ոստիկանությունը տարածել էր հայտարարություն, համաձայն որի՝ զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս, գնացել է անհայտ ուղղությամբ:

    Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 15.07.2019 թ. թիվ 562 հեռախոսագիրը՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:

    Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

    Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:

    Նման թեմաներ

    scroll to top