Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Արցախ » ՊՆ-ն երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը

    ՊՆ-ն երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը

    ՊՆ-ն երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը
    Ապրիլ 10, 2018 11:45 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից:

    «Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով:

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը և հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- այս մասին նշված է ՊԲ տարածած հայտարարությունում:

    Նման թեմաներ

    scroll to top