Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ՊՆ-ն հերքում է կրակոցների մասին լուրերը

    ՊՆ-ն հերքում է կրակոցների մասին լուրերը

    ՊՆ-ն հերքում է կրակոցների մասին լուրերը
    Հուլիս 11, 2019 15:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակոցներ են արձակել Ադրբեջանի Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ապատեղեկատվություն է որակում։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ–ի պաշտոնական էջից։

    «ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:

    Նշենք, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե իբր կրակոցների հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա։


    Նման թեմաներ

    scroll to top