Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՊՆ նախարարը հետևել է զորավարժություններին

    ՊՆ նախարարը հետևել է զորավարժություններին

    ՊՆ նախարարը հետևել է զորավարժություններին
    Հոկտեմբեր 10, 2018 20:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, հետևել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի  (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին:

    Երևան Տոնավաճառ

    ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է զորավարժության հրամանատարության զեկույցները զորավարժության մտահաղացման, սցենարի, փուլերի, նպատակների և առանձնահատկությունների, մասնակից զինծառայողների պատրաստության մասին, առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարել որոշակի ճշտումներ:

    Դավիթ Տոնոյանը հետևել է պայմանական հակառակորդի ոչնչացման ուղղությամբ զորավարժության սցենարով խաղարկվող մասնակից ստորաբաժանումների ուսումնական գործողություններին: Ներգրավված մեծաքանակ ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված խնդիրները:

    ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի  (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների  ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ:

    Զորավարժության հերթական փուլի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, դիտարկել զորամասում ընթացող շինարարական աշխատանքները:


    Նման թեմաներ

    scroll to top