Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՊՆ-ում Փաշինյանի ելույթի ժամանակ կուրսանտների ինքնազգացողությունը վատացել է

    ՊՆ-ում Փաշինյանի ելույթի ժամանակ կուրսանտների ինքնազգացողությունը վատացել է

    ՊՆ-ում Փաշինյանի ելույթի ժամանակ կուրսանտների ինքնազգացողությունը վատացել է
    Հուլիս 22, 2019 12:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Պաշտպանության նախարարության համալիրի հրապարակում այսօր տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման արարողություն, որին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։

     Շրջանավարտները, սակայն, բուն միջոցառմանը շարված, զգաստ կանգնած սպասել են առավոտյան 8։30-ից, իսկ վարչապետը ժամանել է 10-ի հատվածում։ Ժամերով արևի տակ կանգնելուց հետո՝ հենց Փաշինյանի ելույթի ժամանակ, որոշ կուրսանտների ինքնազգացողությունը վատացել է։

    ArmDaily կայքում հրրապարակված լուսանկարից երևում է, թե ինչպես է կուրսանտներից մեկը նստել ծառերից մեկի ստվերում, որտեղ նրան օգնություն են ցույց տալիս բուժաշխատողները։


    Նման թեմաներ

    scroll to top