Գլխավոր Լուրեր ՊՆ խոսնակը՝ հայկական ուժերի առաջխաղացման մասին

ՊՆ խոսնակը՝ հայկական ուժերի առաջխաղացման մասին

1
0

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի  օգտատերերը  լուրեր են շրջանառում, որ  հայկական զինուժը 3 ստրատեգիական բարձունք իր վերահսկողության տակ է  վերցրել՝ Չինարի գյուղի կողքի Խորանաշատ վանքի ճանապարհը, Ադրբեջան-Վրաստան միջպետական մայրուղու հատվածը եւ Չինարի գյուղը:

Araratnews.am-ը զանգահարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝  պարզաբանում լսելու:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական զինուժը մշտապես բարելավում է իր դիրքերը: «Դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- ասաց ՊՆ խոսնակը: