Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 644.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Պնդել, թե Զորաց քարերն աստղագիտական նշանակություն չունեն, անհիմն է

Պնդել, թե Զորաց քարերն աստղագիտական նշանակություն չունեն, անհիմն է

Սեպտեմբեր 13, 2017 13:58 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

Զորաց քարեր` աստղադիտարա՞ն, թե՞ դամբարանադաշտ: Հարցերի վերաբերյալ կարծիքները վերջին շրջանում բավականին տարբեր են և հակասական: Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հայտնեց իր տեսակետը:

Բանախոսը նախ սկսեց տեղանվան վերաբերյալ մեկնաբանությամբ` Քարահո՞ւնջ, թե՞ Զորաց քարեր. «Մենք գերադասում ենք «Զորաց քարեր» տերմինը, որովհետև Քարահունջը մի տեսակ հորինված է… Եթե հետևենք պատմությանը, հետ նայենք, կտեսնենք, որ 80-ականներին հայտնվեց Քարահունջ անունը: Դա պայմանական անուն է, որը վստահ չենք` կապ ունի՞ տեղանքի անվան հետ, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է առաջին տարակարծությանը` աստղադիտարա՞ն, թե՞ դամբարանադաշտ, բանախոսը նշեց. «Ով ուզում է` թող ասի իր կարծիքը, բայց բոլորս հասկանում ենք, որ նախկինում գիտությունը չէր կարող մասնագիտացված լինել, առաջ ամեն ինչ` հիմնականում բոլոր մասնագիտություններն ունիվերսալ էր: Դա չէր կարող մասնագիտացված աստղադիտարան լինել կամ այդպիսի առանձին մասնագիտություն լինել: Բայց մեր նախնիներն ունեցել են աստղագիտական գիտելիքներ, ձգտում է եղել ուսումնասիրել երկինքը»:

Իսկ պնդումները, որ Զորաց քարերը չեն կարող աստղադիտարան լինել, Արեգ Միքայելյանի կարծիքով` կտրուկ հայտարարություններ են. «Հասարակ մի մտավոր էքսպերիմենտ անենք: Ենթադրենք, որ իրենց պնդումով, թե անասուններն են այդ քարերը քաշելով բերել, ու դրա համար են անցքերն արված, որպեսզի միջով թել անցկացնեին, դա ինձ համար անհավանական վերսիա է: Բայց ենթադրենք, որ այդպես է եղել, այդ դեպքում այդ անցքերը խոտան են եղել, ապա ինչու են վերև ցցել, ոչ թե հողի մեջ թաքցրել: Երկրորդ` ամենաանգրագետ, ամենահասարակ գյուղացին եթե այդտեղով անցներ ու տեսներ` անցք կա քարի վրա, չէ՞ր գա, ասեր` տեսնեմ էդ անցքից ի՞նչ է երևում: Մեկը չանցներ, տասներորդը հաստատ կանցներ, չէ՞ որ դրանք հազարամյակներով կանգնած են, և ոչ ոքի չի՞ հետաքրքրել ու ոչ ոք չի՞ նկատել, որ այդ ուղղությամբ աստղ է երևում… Դա ակամայից դրդում է, որ մարդիկ սկսեին աստղագիտական հետազոտություններ անցկացնել: Այնպես որ, պնդել, թե դա աստղագիտական նշանակություն չունի, կարծում եմ` առնվազն շատ կտրուկ հայտարարություն է և ոչ մի հիմք չկա»:

Մանրամասները` տեսանյութում:

Էմմա Հովսեփյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top