Գլխավոր Լուրեր «Պոբեդա»-ն ձմռան սեզոնին կդադարի ավիափոխադրումներ իրականացնել Գյումրի

«Պոբեդա»-ն ձմռան սեզոնին կդադարի ավիափոխադրումներ իրականացնել Գյումրի

7
0

«Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը ձմռան սեզոնին կդադարեցնի ավիափոխադրումներ իրականացնել Մոսկվայից Գյումրի։

«Մինչեւ ամառային սեզոնի վերջը «Պոբեդան» կկատարի դեպի Գյումրի նախատեսված չվերթները, որպեսզի  փաստի առաջ չկանգնեցնի իր հաճախորդներին, սակայն ձմեռային սեզոնից սկսած այդ ուղղությամբ տոմսեր այլեւ չեն վաճառվի»,- հաղորդել են ավիաընկերության մամուլի ծառայությունից «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությանը։

Նշվում է, որ չվերթների դադարեցումը կապված է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ոչ բավարար չափով վառելիք լցնելու հետ։ Ավիաընկերությունում հայտարարել են, որ վառելիք լիցքավորող ընկերությունը պարբերաբար թերանում է բավարար քանակությամբ վառելիք մատակարարելուց, իսկ «Պոբեդայի» ղեկավարության  կոչերը այդ կապակցությամբ արդյունք չեն տվել։

2019-2020 ձմեռային սեզոնը կգործի 2019 թվականի հոկտեմբերի 27-ից մինչեւ 2020-ի մարտի 29-ը։