Գլխավոր Լուրեր Պոգբան մտածում է միայն Ռեալի մասին

Պոգբան մտածում է միայն Ռեալի մասին

5
0

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վճռական է տրամադրված. ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ինչպես հայտնում է The Sun-ը, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան չեղարկել է «կարմիր սատանաների» ղեկավարների հետ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր Պոգբայի պայմանագրի երկարաձգման հարցը:

Աշխարհի չեմպիոնը հիասթափված է թիմի ցուցադրած արդյունքներից ու միտված է կարիերան շարունակել Մադրիդում: Իր ցանկության մասին խաղացողը հայտնել է ակումբի ղեկավարներին:

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2021 թվականին: