Գլխավոր Բժիշկ Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարաններ կտեղադրվեն

Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարաններ կտեղադրվեն

0
0

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում հերթերի խնդիրը կարգավորելու նպատակով Երւևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը համագործակցում է  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հետ՝  առայժմ մայրաքաղաքի երեք պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարաններ ներդնելու ուղղությամբ:

Ինչպես գրում է  «Արմենպրես»-ը՝  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը նշել է, որ  քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Պոլիկլինիկա դիմած պացիենտների Էլեկտրոնային եղանակով հերթագրման, վերջիններիս բժիշկների մոտ ուղեգրման» փորձարարական ծրագրի շրջանակում  ներկայումս  էլեկտրոնային ընդունարանների ներդրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի երեք՝ թիվ 1, թիվ 11 («Նոր Արաբկիր» առողջության կենտրոն ) և թիվ 17 պոլիկլինիկաներում:

Մանսագետի կարծիքով այսպիսով առավել թափանցիկ կդառնա պոլիկլինիկայի ընդհանուր գործընթացը:Նշենք, որ պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարանների ներդրման գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթների ընթացքում, որից հետո արդեն կսկսվի պրակտիկ կիրառությունը: