Երեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.00   ՀՀ ԿԲ` 481.32   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 567.52   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.21   
  •  GBP   Առք` 626.00   Վաճառք` 645.00   ՀՀ ԿԲ` 640.11   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 204.00   ՀՀ ԿԲ` 194.04   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Լուրեր » Պոլսո նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու հարցով դիմում­նամակը պատրաստ է

Պոլսո նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու հարցով դիմում­նամակը պատրաստ է

Հունվար 12, 2017 15:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

ateshyan

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ կազմվել է նոր պատրիարքի ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ նամակը: Այն պետք է հանձնվի պատկան մարմիններին` ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը, այս մասին համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Աթեշյանը:

Պատրիարքական փոխանորդը հայտնել է, որ նամակի պատրաստմանը զուգահեռ իրենք հանդիպում ստանալու խնդրանքով դիմել են Ստամբուլի նահանգապետարան: Սակայն վերջին իրադարձությունների հետևանքով Ստամբուլի նահանգապետի խիստ օրակարգի պատճառով նրա հետ դեռևս չի հաջողվել հանդիպել: Աթեշյանը տեղեկացրել է, որ եթե առաջիկա օրերին էլ հնարավոր չլինի հանդիպել Ստամբուլի նահանգապետի հետ, ապա իրենք այլ ձևով կուղարկեն պատրիարքական ընտրության վերաբերյալ դիմում­նամակը: Like Share 0 Tweet 0 Համօգտագործել 12.01.2017 Պոլսո նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու հարցով դիմում-­նամակը:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի -ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով: Գումարված ժողովի ժամանակ քննարկվել է հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հայրը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top