Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պորոշենկոյի շտաբը Զելենսկու հետ բանավեճի պայմաններ է առաջ քաշել

    Պորոշենկոյի շտաբը Զելենսկու հետ բանավեճի պայմաններ է առաջ քաշել

    Պորոշենկոյի  շտաբը Զելենսկու հետ բանավեճի պայմաններ է առաջ քաշել
    Ապրիլ 14, 2019 17:48 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պատրաստ է քննարկել ապրիլի 19-ին «Օլիմպիյսկի» ազգային մարզադաշտում նախագահի թեկնածու  Վոլոդիմիր Զելենսկու հետ բանավեճի անցկացման հնարավորությունը՝ պայմանով, որ դրա ժամը չի համընկնի երկրի Հանրային հեռուստատեսությամբ բանավեճի անցկացման պաշտոնական ժամի հետ, հայտարարել է գործող նախագահի ընտրական շտաբի ներկայացուցիչ Օլեգ Մեդվեդևը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

    Ըստ նրա՝ եթե բանավեճն անցկացվի այն ժամին, որը չի հակասում օրենսդրությանը, ապա կարելի է քննարկել մասնակցության հնարավորությունը։ «Սակայն, քանի որ այն պլանավորված է այն ժամին, երբ Պորոշենկոն, ըստ օրենքի, պետք է լինի Հանրային հեռուստատեսությունում, նա, որպես օրինավոր քաղաքացի, կգնա Հանրային հեռուստատեսություն»,- ասել է Մեդվեդևը։


    Նման թեմաներ

    scroll to top