Կիրակի , 23 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
23°
Home » Լուրեր » ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

Հուլիս 17, 2017 11:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

ppc1

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը` հուլիսի 17-ի գիշերը, «Սասնա ծռեր» զինված խումբը գրավեց ՊՊԾ գունդը: Նրանք «Ֆեյսբուքում» տարածեցին հետևյալ հայտարարությունը. «Սասնա ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»: Խմբավորման անդամները նաև հայտարարեցին, որ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջում էին նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին:

Գնդի գրավման ժամանակ և դրան հաջորդող օրերին փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան թե՛ ոստիկաններ, թե՛ խմբի անդամներ: Նաև եղան զոհեր` ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակը հանդարտվեց գնդի գրավումից 2 շաբաթ անց՝ հուլիսի 31-ին, երբ խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց այսօր հարցը դեռ փակված չէ: «Սասնա ծռերի» գործն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է երկու առանձին վարույթներով:

Նշենք, որ այսօր էլ մարդիկ տարբեր կերպ են ընկալում «Սասնա ծռերի» գործողությունները: Հիշեցնենք, որ a1plus.am-ը հարցում է իրականացնում օգտատերերի շրջանում` «Սասնա ծռեր» խմբի քայլերը՝ ապստամբությո՞ւն, թե՞ ահաբեկչություն: Այս պահին հարցմանը մասնակցածների 55 տոկոսի կարծիքով խումբն իրականացրել է ապստամբություն, իսկ 45 տոկոսը «Սասնա ծռերի« քայլերը որակում է ահաբեկչություն:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top