Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Պրանդելին նշանակվել է Ջենոայի գլխավոր մարզչի պաշտոնում

    Պրանդելին նշանակվել է Ջենոայի գլխավոր մարզչի պաշտոնում

    Պրանդելին նշանակվել է Ջենոայի գլխավոր մարզչի պաշտոնում
    Դեկտեմբեր 7, 2018 18:00 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Ջենոան» իր պաշտոնական կայքում հայտնել է Չեզարե Պրանդելիին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:

    Երևան Տոնավաճառ

    Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ մասնագետն իր առաջին մարզումը թիմի հետ կանցկացնի այսօր` դեկտեմբերի 7-ին, օրվա երկրորդ կեսին:

    Պրանդելիի վերջին աշխատավայրը եղել է ԱՄԷ-ի` «Ալ Նասր» ակումբը:

    «Ջենոայի» ղեկավարությունը որոշել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Իվան Յուրիչին այն բանից հետո, երբ ակումբը պարտվեց Իտալիայի Գավաթի 4-րդ փուլի` «Վրիտուս Էնտելայի» հետ արտագնա խաղում (3:3, 6:7` 11մ.):

    Յուրիչը «Ջենոան» գլխավորել էր այս տարվա հոկտեմբերի 9-ին, երբ ակումբը որոշեց հեռացնել Դավիդե Բալարդինիին:

    Իտալական Ա Սերիայի 14 տուրից հետո «Ջենոան» գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում:


    Նման թեմաներ

    scroll to top