Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Պրիվետ Ռոբ, սպասում ենք Սերժ Սարգսյանի՝ մեղադրյալի աթոռին նստելուն

    Պրիվետ Ռոբ, սպասում ենք Սերժ Սարգսյանի՝ մեղադրյալի աթոռին նստելուն

    Պրիվետ Ռոբ, սպասում ենք Սերժ Սարգսյանի՝ մեղադրյալի աթոռին նստելուն
    Օգոստոս 10, 2018 15:52 Լուրեր A+ / A-

    «Նրանք այսօր այդ ավտորիտար համակարգի կորուստից պետք է տուժեն և տուժելը ոչ միայն նրանում է  կայանալու, որ նրանք կորցնելու են իշխանությունը , այլ նրանցից շատերը կարող են նաև դատապարտվել»,- այսօր  դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ շատ պատգամավորներ, քաղաքական գործիչներ այս օրերին սատարում էին կալանքի մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

    «Մեղադրանքի ծավալը նրա նկատմամաբ իհարկե պետք է ընդլայնել, միայն այս մեկ հոդվածով նրան մեղադրելը բավարար չէ, որովհետև նա իր պաշտոնավարման տարիներին գործել է բազմաթիվ հանցագործություններ, ապօրինություններ, հետևաբար իր կողմից արված ապօրինությունների համար նա պետք է կանչվի պատասխանատվության»,- նշեց Զարուհի Փոստանջյանը և հավելեց, որ իր կարծիքով՝ այս պահին իրավապահ մարմինները պետք է անմիջապես ուշադրության կենտրոնում պահեն Սերժ Սարգսյանին և նրա նկատմամբ նույնպես պետք է մեղադրանք առաջադրվի ու իրենք սպասում են դրան»:

    Ճեպազրույցից հետո քանի որ նիստը դռնփակ էր, Զարուհի Փոստանջյանն ու իր համակիրները նախապես ճշտելով դահլիճի համարը, դրսից պատուհանի տակ սանդուղք դրեցին, որպեսզի հանրավորություն ունենան տեսնելու Ռոբերտ Քոչարյանն իսկապես այնտեղ, թե՝ ոչ: Հերթով՝ աստիճանների վրա կանգնելով Փոստանջյանի համակիրները սկսեցին վանկարկել. «Պրիվետ, Ռոբ (Այս դիմելաձևի համար տարիներ առաջ սպանվել էր քոչարյանի համակուրսեցի ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանը- հեղ.)»:

    «Ցանկանում ենք համոզվել, որ դուք գտնվում եք դատական նիստերի դահլիճում՝ մեղադրյալի աթոռին, եթե ձեզ դատական կարգադրիչները թույլատրեն, կարող եք մոտենալ և գոնե ձեռքի մի շարժումով ասեք, որ դուք այդտեղ եք, որպեսզի մենք կարողանանք ձեզ ասել՝ պրիվետ, Ռոբ: Հաջորդը Սերժիկ Սարգսյանն է գալու, նստելու ձեր կողքին»,- իր խոսքում նշեց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը:

     

    Նման թեմաներ

    scroll to top