Գլխավոր Միջազգային Պրոկոպիս Պավլոպուլոսը դարձել է Հունաստանի նախագահ

Պրոկոպիս Պավլոպուլոսը դարձել է Հունաստանի նախագահ

17
0

download (1)

Աջ կենտրոնամետ քաղաքական գործիչ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընտրվել է Հունաստանի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Սորբոնի համալսարանի դոկտոր 64-ամյա Պավլոպուլոսը երկրի խորհրդարանի անդամ է եղել 1996 թվականից: Նա տարիներ շարունակ զբաղեցրել է նաև ներքին գործերի նախարարի պաշտոնը:

«Այսօր մեզ էթիկական բարձր հատկանիշներով նախագահ է անհրաժեշտ», – ավելի վաղ նշել էր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ներկայացնելով Պավլոպուլոսին: Նրա թեկնածության առաջադրումը դիմավորել էին բուռն թափահարություններով:

Հունաստանում նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից: Նախորդ գումարման օրենսդիր մարմինը չէր կարողացել երկրի ղեկավար ընտրել, ինչի հետևանքով ցրվել էր: Պավլոպուլոսի թեկնածությանը կողմ է արտահայտվել 180 խորհրդարանական

Հավելենք, որ երկրի գործող նախագահ Կարոլոս Պապուլյասի լիազորությունների ժամկետը սպառվում է 2015թ.-ի մարտի 13-ին: