Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Պուտինը դեռ չի հոգնել նախագահելուց

    Պուտինը դեռ չի հոգնել նախագահելուց

    Պուտինը դեռ չի հոգնել նախագահելուց
    Հուլիս 20, 2019 14:06 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ եթե հոգներ, նախագահի պաշտոնավարման չորրորդ ժամկետը չէր ստանձնի։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում, որի ձայնագրությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

    Սթոունը Պուտինին հարցրել է՝ արդյոք նա հոգնել է, ինչին նախագահը բացասաբար է պատասխանել։

    «Եթե հոգնեի, պաշտոնավարման չորրորդ ժամկետը չէի ստանձնի»,- ասել է նա։

    Հունիսին ևս Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հոգնել նախագահ լինելուց։ Իտալական պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է, որ իրեն 5 տարի ևս լարված աշխատանք է սպասվում և դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչով պետք է զբաղվի, եթե նախագահ չլինի։


    Նման թեմաներ

    scroll to top