Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Փաստ». Պուտինը դիտավորյալ է ձգձգում իր այցը. ի՞նչ կապ կա այդ այցի և գազի գնի միջև

    «Փաստ». Պուտինը դիտավորյալ է ձգձգում իր այցը. ի՞նչ կապ կա այդ այցի և գազի գնի միջև

    «Փաստ». Պուտինը դիտավորյալ է ձգձգում իր այցը. ի՞նչ կապ կա այդ այցի և գազի գնի միջև
    Ապրիլ 19, 2019 9:13 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են:

    «Փաստ» թերթի իրազեկ աղբյուրների համոզմամբ՝ այս հարցը ժամանակավորապես առկախվել է, քանի որ դեռևս ձգձգվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան նախատեսված այցը:

    Ըստ լուրերի, գազի գնի բարձրացման հարցը օրակարգում «կպտտվի» և տարբեր «սոուսներով» կմատուցվի հանրությանը, մինչև վերջապես Պուտինի այցը կայանա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այցից հետո էլ կորոշակիանա ՀՀ ներմուծվող գազի գնի՝ առաջիկա հինգ տարիների «ճակատագիրը»:

    Ի դեպ, ռուսաստանյան մեր աղբյուրները պնդում են, որ Պուտինն իր այցը դիտավորյալ է ձգձգում, քանի որ իր համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի հանդեպ գործող իշխանությունների դիրքորոշումն ու կիրառած գործիքակազմը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top