Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Պուտինը գլխավորել է «թոփ սրիկաների» աղյուսակը՝ առաջ անցնելով Էրդողանից. Bild

    Պուտինը գլխավորել է «թոփ սրիկաների» աղյուսակը՝ առաջ անցնելով Էրդողանից. Bild

    Հունվար 11, 2017 15:04 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    54209

    Գերմանական Bild ամսագիրը հրապարակել է «աշխարհի գլխավոր սրիկաների վարկանիշային աղյուսակը, որոնք կարող են փչացնել 2017 թվականը»։

    Հրատարակչությունը հիշեցրել է Ուկրաինայի արևելքում և Սիրիայի պատերազմում Ռուսաստանի ագրեսիայի մասին` ընդգծելով ՌԴ-ի պոտենցիալ վտանգի՝ աշխարհում միջուկային զենքի ամենամեծ զինանոցներից մեկի մասին:

    Պուտինից բխող սպառնալիքը պարբերականը պայմանավորում է եվրոպական երկրներում իրավիճակի ապակայունացմամբ ու հաքերային հարձակումներով, որոնք կազմակերպվում են Կրեմլի կողմից։

    Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ցանկանում է երկրում վերականգնել մահապատիժը: Երրորդ տեղը զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

    scroll to top