Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » editorial » Պուտինը «ԿամԱԶ»-ի ղեկին անցնում է Ղրիմի նորաբաց կամրջով (տեսանյութ, լուսանկարներ)

    Պուտինը «ԿամԱԶ»-ի ղեկին անցնում է Ղրիմի նորաբաց կամրջով (տեսանյութ, լուսանկարներ)

    Մայիս 15, 2018 16:34 editorial, Լուրեր, Միջազգային, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Գնացինք` ասաց Ռուսաստանի Դաշնության նախարար Վլադիմիր Պուտինը` նստելով  «ԿամԱԶ» մեքենային ղեկին և Կերչի նեղուցի վրայով կառուցված Ղրիմի կամրջով անցնելով դեպի Կերչ:

    Դրանից հետո պետության ղեկավարը բեմ բարձրացավ և շնորհավորեց աշխատողներին:

    «Դեռ ցարի ժամանակներից մարդիկ երազում էին այն մասին, որ կառուցեին այս կամուրջը»,- ասաց Պուտինը:

    Ղրիմի կամրջով «ԿամԱԶ»-ով անցնելիս պետության ղեկավարի կողքին նստել էր շինարարության ղեկավար Ալեքսանդր Օստրովսկին:

    Նշենք, որ Կերչի նեղուցի վրայով կառուցված կամրջի երկարությունը 19 կմ է, այն Ռուսաստանի  ամենաերկար  կամուրջն է: Կամրջի շինարարության արժեքը 227,92  մլրդ ռուբլի  է: Մայրուղին սկսվում է Թամանյան թերակղզուց, անցնում Տուզլա կամրջով, հատում Կերչի նեղուցը և դուրս գալիս Ղրիմի  ափ:

    Կամրջի շինարարությունը ուշադրության կենտրոնում էր 2014-ի մարտից, երբ Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանին: Այս ամբողջ ժամանակ Ղրիմը մայրցամաքային Ռուսաստանի հետ կապող տրանսպորտային զարկերակը Կերչի նեղուցով լաստանավային անցումն էր:

    Արդեն  մայիսի 16-ից` առավոտյան 05.30-ից,  այն բաց կլինի բոլոր երթևեկողների  համար:

    755263852116272 755263852114396 755263852114387

     

    Նման թեմաներ

    scroll to top