Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Պուտինին փոխանցվել է Մեծ Բրիտանիայից Ռուսաստան վերադառնալ ցանկացող գործարարների ցուցակը

    Պուտինին փոխանցվել է Մեծ Բրիտանիայից Ռուսաստան վերադառնալ ցանկացող գործարարների ցուցակը

    Պուտինին փոխանցվել է Մեծ Բրիտանիայից Ռուսաստան վերադառնալ ցանկացող գործարարների ցուցակը
    Փետրվար 4, 2018 15:13 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցվել է Ռուսաստան վերադառնալ ցանկացող գործարարների ցուցակը, որոնք այժմ ռուսական արդարադատությունից թաքնվում են Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտարարել է բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

    ՌԴ նախագահի՝ գործարարների իրավունքների պաշտպանության լիազորված ներկայացուցիչը այժմ այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում: Նա ցուցակում նշված գործարարների անունները չի հրապարակել, սակայն նշել է, որ նրանց թիվը մոտ մի քանի տասնյակ է եւ ցանկը վերջնական չէ, քանի որ գործարարները շարունակում են դիմել: Արտասահմանյան վեց երկրում, այդ թվում նաև՝ Մեծ Բրիտանիայում, բացվել են նման հայտերի ընդունման համար կետեր:

    Նշենք, որ բրիտանական իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ կոռուպցիայի համար կասկածվող հարուստ օտարերկրացիները պետք է բացատրեն Մեծ Բրիտանիայում իրենց «շքեղ ապրելակերպը»: Երկրի իշխանությունները պատրաստվում են կիրառել անցյալ շաբաթ ուժի մեջ մտած կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կանոնները: Ստուգումները կտարածվեն Ռուսաստանից, Չինաստանից եւ Մերձավոր Արեւելքից ներդրողների վրա, որոնք, օրինակ, Լոնդոնում անշարժ գույքի մեջ միլիարդավոր ֆունտեր են ներդրել:

    Նման թեմաներ

    scroll to top