Գլխավոր Լուրեր Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

1
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի ընթացքում կարեւորել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացումը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Իլհամ Ալիեւը տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը։ Հայտնվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ եւս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհների որոնման հարցում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։

Երկկողմ օրակարգի հարցերը քննարկելիս հաստատվել է երկկողմանի տրամադրվածությունը՝ ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։