Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » ՊՎԾ աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահն ազատ է արձակվել

    ՊՎԾ աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահն ազատ է արձակվել

    ՊՎԾ աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահն ազատ է արձակվել
    Ապրիլ 23, 2019 20:44 Իրավական, Լուրեր A+ / A-

    armtimes.com-ի տեղեկություններով, Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը նույնպես ազատ է արձակվել:

    Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նշեց, որ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոխելու արդյունքում: Նման որոշման կայացման հիմք է հանդիսացել ռիսկերի նվազմամբ պայմանավորված՝ նախնական կալանքի հիմքերը վերանալու հանգամանքը: Աբրահամյանը նշեց, որ Տարոն Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

    Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ իր պաշտպանյալը խնդրել է իր վերաբերյալ տեղեկություն չհրապարակայնացնել:

    Նշենք, որ այս գործով այժմ կալանքի տակ է միայն Սամվել Ադյանը, որը երկու օր հետո ազատ կարձակվի: Ավելի վաղ ազատ էր արձակվել նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը:


    Նման թեմաներ

    scroll to top