Գլխավոր Լուրեր ՊՎԾ-ն աշխատանքի է հրավիրում

ՊՎԾ-ն աշխատանքի է հրավիրում

7
0

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է մրցույթ ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար

Փորձագետի կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը․

Մշակում է իրավական ակտերի նախագծեր, ներկայացնում է Ծառայության գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված եզրակացություններ և առաջարկություններ:

Տրամադրում է մասնագիտական կարծիք ուսումնասիրությունների ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ․

Ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքների վերաբերյալ համապատասխան վերլուծություններ կամ առաջարկություններ:

Ներկայացնում է ամփոփ վերլուծություն իր կողմից կատարված աշխատաքների վերաբերյալ։