Գլխավոր Լուրեր ՊՎԾ-ն ավարտել է ՀԵՀ-ում ուսումնասիրությունը. նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ՊՎԾ-ն ավարտել է ՀԵՀ-ում ուսումնասիրությունը. նյութերն ուղարկվել են ՀՔԾ

1
0

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ Այս մասին հայտնում են ՊՎԾ լրատվական բաժնից:

Ուսումնասիրության առարկա են դարձել հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։