Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն

    ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն

    ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն
    Ապրիլ 13, 2019 17:54 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:

    «Ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքում որոշակի խնդիրներ հայտնաբերվել են: Նախնական տեղեկանք ունենք, որն ամփոփվում է: Տեղեկանքում արտացոլվել են առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնք բնականաբար համապատասխան ընթացք են ստանում: Ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կստանան համապատասխան ընթացք՝ տեղեկանքը, որպես հանցագործության մասին հաղորդում, կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասաց Քարամյանը:

    Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը նշեց, որ երկուշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ:
    Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-ի առավոտյան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրակոցներ են հնչել, որից հետոգյուղացիները փակել էին գյուղի մոտակայքով անցնող Երևան-Գյումրի երկաթգիծը: Գյուղացիները պահանգում էին գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի այցից հետո գյուղացիները բացեցին երկաթգիծը:

     


    Նման թեմաներ

    scroll to top