Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՊԵԿ-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից առաջին կիսամյակում հավաքագրել է 17.7 տոկոսով ավելի հարկ

    ՊԵԿ-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից առաջին կիսամյակում հավաքագրել է 17.7 տոկոսով ավելի հարկ

    ՊԵԿ-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից առաջին կիսամյակում հավաքագրել է 17.7 տոկոսով ավելի հարկ
    Օգոստոս 2, 2018 11:19 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։

    Երևան Տոնավաճառ

    «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշեց նաև, որ 2017 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378 միլիարդ դրամ, որը կազմել է ընդհանուր մուտքերի 67.4 տոկոսը:

    «Պետեկամուտների կոմիտեն այս տարվա վեց ամիսներին, նախորդի համեմատ, ընդհանուր հարկերի մասով ավելի է հավաքագրել 15.7 տոկոս, խոշորների մասով աճը 17.7 տոկոս է: Սա նշանակում է, որ խոշոր հարկատուներն ավելի շատ են հարկ վճարել, քան փոքրերը: Պատճառն այն է, որ ՊԵԿ-ը որպես թիրախ շարունակաբար ընտրում է խոշոր հարկ վճարողներին, ոչ թե փոքրերին: Այսինքն՝ մեր վարչարարությունն ավելի հասցեական է, մենք մեր վերլուծական աշխատանքներն իրականացնելիս նկատվող խնդիրների մասին իրազեկում ենք հարկատուներին, առաջարկում ենք ուղղումներ ու շտկումներ իրականացնել իրենց հաշվարկներում:

    Դա հատկապես անում ենք խոշորների մոտ, քանի որ այնտեղ ֆիսկալ էֆեկտը շատ է»,- ասաց Ռաֆիկ Մաշադյանը:

    Ընդհանուր հարկային եկամուտների աճն էլ ՊԵԿ փոխնախագահը պայմանավորում է ինչպես տնտեսական աճով, այնպես էլ վարչարարությամբ ու հարկ վճարողների վարքագծի փոփոխությամբ:
    Անդրադառնալով առաջիկա ամիսների հարկային մուտքերի կանխատեսմանը՝ պաշտոնյան նկատեց, որ իրենց նվազագույն նշաձողը 2018-ի բյուջեի կատարումն է, ինչը, սակայն, չի նշանակում, որ փորձելու են բյուջեն կատարել ու ասել, որ լավ են աշխատել: «Ես դժվարանում եմ թիվ ֆիքսել, թե որքան կլինեն մեր հարկային եկամուտները տարվա վերջին, բայց այն, որ դա կգերազանցի «Բյուջեի մասին» օրենքով սահմանված թիվը, վստահեցնում եմ»,-ավելացրեց Ռաֆիկ Մաշադյանը:

    Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, համաձայն ՊԵԿ տվյալների՝ տասը ամենախոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2018-ի առաջին կիսամյակում վճարել է 24.6 միլիարդ դրամ հարկ, «Գազպրոմ Արմենիան»-ն երկրորդն է՝ 20.7 միլիարդ դրամ հարկով, «Գրանդ Տոբակոն» վճարել է 16.6 միլիարդ դրամ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը չորրորդն է՝ 8.8 միլիարդ դրամով, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը»՝ 8.16  միլիարդ դրամ, «Ֆիլլիպ Մորիս Արմենիան»՝ 8.15 միլիարդ դրամ, «Ալեքս Հոլդինգը»՝ 7.6 միլիարդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 7 միլիարդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 6.5 միլիարդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 5.8 միլիարդ դրամ:


    Նման թեմաներ

    scroll to top