Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր

    ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր

    ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր
    Հուլիս 16, 2019 10:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր: Այս մասին  տեղեկացրեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

    Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի ուղեբեռում:

    Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:


    Նման թեմաներ

    scroll to top