Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Իրավական » ՊԵԿ-ը կանխել է 2.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

    ՊԵԿ-ը կանխել է 2.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

    ՊԵԿ-ը կանխել է 2.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ
    Հուլիս 11, 2019 11:02 Իրավական, Լուրեր A+ / A-

    Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով՝ տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

    ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայնի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ա.Հ.-ի անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին: Մաքսանենգները փոստային առաքանու միջոցով փորձել են իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցը չի վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Նախապես պատրաստված թաքստոցը բացահայտվել է: Մաքսային զննման ընթացքում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված առաքանում առկա մետաղական, գլանաձև երկու դետալների միջից հայտնաբերվել են 2528 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող, մուգ շագանակագույն, սուր հոտով երկու գլանաձև զանգվածներ:

    Փաստի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ հնարավոր այլ անձանց ներգրավավծության փաստը պարզելու համար:


    Նման թեմաներ

    scroll to top