Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ՊԵԿ-ը պետք է տրամադրի՝ ինչ տեղեկատվություն ունի սիգի արտահանման ծավալների մասին

    ՊԵԿ-ը պետք է տրամադրի՝ ինչ տեղեկատվություն ունի սիգի արտահանման ծավալների մասին

    ՊԵԿ-ը պետք է տրամադրի՝ ինչ տեղեկատվություն ունի սիգի արտահանման ծավալների մասին
    Հուլիս 11, 2019 14:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2012 թվականին կատարվել են ստուգումներ, որոնք ես ասացի, թե ինչպես են ընթացել։ Նաև 2018-ին կրկին ստուգումներ են եղել Սեւան ազգային պարկում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարություններին, որ Սեւանում երբևէ բնապահպանական տեսչական մարմինը համալիր ստուգումներ չի անցկացրել։

    «Այդ ամբողջ ստուգումները ներկայացվել են տեսչական նախկին պետ Արթուր Գրիգորյանին։ Պարզել էինք, որ վերջին տարիներին Սեւան ազգային պարկում մոտ 50 քրեական գործեր են հարուցվել՝ տարբեր գործողությունների մասով։ Ինչպես նաև հենց հիմա կան քննչական գործառույթներ՝ մաքրման աշխատանքների հետ կապված։ Բոլոր տեղեկատվությունը, որ ունենում ենք, իրավապահ մարմիններին ենք փոխանցում։ Տեսչական մարմինի նախկին ղեկավարի որոշ օրինակների մասով, ես կարծում եմ, որ դրա ուղիղ ճանապարհը դատախազություն ու իրավապահ մարմիներն են, պետք է հաղորդագրություններ տալ հանցագործության մասին»,- ասաց նա։

    Ինչ վերաբերում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պետի այն հայտարարությանը, որ տեղի է ունենում նաև սիգի մեծածավալ արտահանում, Գրիգորյանը նշեց, որ սիգի որսի հետ կապված իրենք դիմել են ՊԵԿ-ին։

    «ՊԵԿ-ը պետք է տրամադրի, թե ինչ տեղեկատվություն ունեն սիգի արտահանման ծավալների մասին։ Սիգի պահածոների վերաբերյալ մեզ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, նաև առանձին հանդիպում ենք ունեցել՝ հասկանալու համար իրավական հիմքերը, որովհետև կարծում ենք, որ եթե որսը արգելված է, ապա վաճառքի հետ կապված սահմանափակումներ ևս պետք է լինեն։ Տեսչական մարմնի կողմից մենք ստացել ենք առաջարկություն, որ օրենսդրական փոփոխություն կատարվի և որսի հետ մեկտեղ արգելվի նաև վաճառքը։ Քանի որ որսն արգելվում է, բայց ապօրինի որս են կատարում և շուկայում է հայտնվում սիգը»,- ասաց նա։


    Նման թեմաներ

    scroll to top