Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում

    ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում

    ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում
    Մայիս 25, 2019 17:02 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ կտրամադրվի: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

    1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչեւ հունիսի 28-ը ներառյալ:

    2. Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,-ասված է որոշման տեքստում:


    Նման թեմաներ

    scroll to top