Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով նախաքննությունն ավարտվել է

    ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով նախաքննությունն ավարտվել է

    ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով նախաքննությունն ավարտվել է
    Դեկտեմբեր 6, 2018 11:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

    Երևան Տոնավաճառ

    Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

    Ըստ մեղադրանքների` ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ն, բաժնի պետ Ս. Է.-ի հետ նախնական համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊ ընկերության սեփականատիրոջից խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ, 2018 թվականի հոկտեմբերի 15-ին հանդիպել են վերջինիս եւ նրան անհիմն մեղադրել ընկերությունում մի շարք խախտումներ կատարելու մեջ:

    Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ հետագա հանդիպումների ընթացքում կրկին խոսակցություն է ծավալել վերջինիս ընկերությունում իբր առկա խախտումների մասին, ապա շորթմամբ՝ ընկերության գործունեությանը խոչընդոտելու, իրականում գոյություն չունեցող  խախտումներն ի հայտ բերելու սպառնալիքով նրանից անձամբ պահանջել է խոշոր չափերով կաշառք:  Այնուհետեւ Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր, բաժնի պետի եւ գլխավոր հարկային տեսուչի կողմից ընկերության գործունեությանը չխոչընդոտելու դիմաց 1.000.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ:

    Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Ս. Ա.-ն իր աշխատասենյակում հանդիպել է ՍՊ ընկերության սեփականատիրոջը եւ նրանից անձամբ ստացել խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, ինչից անմիջապես հետո զանգահարել է բաժնի պետ Ս. Է.-ին՝ վերջինիս եւ ձեռնարկատիրոջ հանդիպումը կազմակերպելու եւ տրված կաշառքի դիմաց ընկերության գործունեությանը չխոչընդոտելու վերաբերյալ Ս. Է.-ից հավաստիացում ստանալու նպատակով, սակայն հեռախոսային խոսակցության պահին Ս. Ա.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից:

    Նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ս. Ա.-ին, Վ. Լ.-ին եւ Ս. Է.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

    Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:


    Նման թեմաներ

    scroll to top