Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » ՊԵԿ պաշտոնյան ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության. ՀՔԾ

ՊԵԿ պաշտոնյան ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության. ՀՔԾ

Օգոստոս 11, 2017 17:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

hqc_2_copy.thumb

ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակցի ապօրինի գործողությունների փաստով:

Այսպես, Ա. Վ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ համապատասխան ընկերության հետ 14.07.2014թ.-ին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով 67.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա: Միաժամանակ Ա. Վ.-ն հայտնել է, որ թեև պայմանագիրը կնքել է նշված ընկերության հետ, սակայն տրանսպորտային միջոցի գնման հետ կապված բոլոր պայմանավորվածությունները ձեռք է բերել հիշյալ ավտոմեքենայի փաստացի վաճառող ներկայացած, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից Ա. Մ.-ի հետ, ում էլ փոխանցել է ավտոմեքենայի ձեռք բերման գումարը:  Հետագայում գնորդ Ա. Վ.-ն պարզել է, որ առուվաճառքի պայմանագրում ավտոմեքենայի արժեքը նշված է ոչ թե 67.000 ԱՄՆ դոլար, այլ դրանից էականորեն քիչ՝ 14.200.000 ՀՀ դրամ, հետևաբար մաքսազերծումն ու հարկային պարտավորությունները նույնպես կատարվել են այդ գումարի հաշվարկմամբ: Պարզել է նաև, որ ավտոմեքենայի վազքը շուրջ 144.000 կիլոմետրով նվազեցված է եղել:

Ըստ Ա. Վ.-ի հաղորդման` հիշյալ գործողություններով ՊԵԿ աշխատակիցն ապօրինի մասնակցել է տվյալ ընկերության գործունեությանը` հովանավորելով ու արտոնություններ տրամադրելով նրան:

Բացի այդ, Ա. Վ.-ն պարզել է, որ վերը նշված ընկերության կողմից 2012-2014 թվականների ընթացքում ներկրված ավտոմեքենաների առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշված են դրանց շուկայական գներից ակնհայտորեն նվազեցված գներ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով:

Կատարվում է նախաքննություն:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top