Երեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.00   ՀՀ ԿԲ` 481.32   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 567.52   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.21   
  •  GBP   Առք` 626.00   Վաճառք` 645.00   ՀՀ ԿԲ` 640.11   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 204.00   ՀՀ ԿԲ` 194.04   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » editorial » Ռ. Ազիզյանի ղեկավարած դպրոցում իշխում է վախի, սարսափի, ստորացումների մթնոլորտ. բաց նամակ վարչապետին

Ռ. Ազիզյանի ղեկավարած դպրոցում իշխում է վախի, սարսափի, ստորացումների մթնոլորտ. բաց նամակ վարչապետին

Ապրիլ 18, 2017 12:17 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

 

 

arm14756443356

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանին,
Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներից

Հարգելի ՛ պարոն վարչապետ: Հաշվի առնելով Ձեր արդարացի մոտեցումը ՀՀ կրթության ոլորտին, այսօր մեր խոսքն ու խնդրանքը ուղղում ենք Ձեզ:
Մենք Մ.Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ծնողներ ենք, հասկանալի պատճառով չենք ցանկանում ենրկայանալ:
Արդյո՞ք Դուք տեղյակ եք, թե ինչ է կատարվում Ռ. Ազիզյանի ղեկավարած դպրոցում: Այնտեղ իշխում է վախի, սարսափի, ստորացումների մթնոլորտ: Ոչ մի ուսուցչի չի լինում մոտենալ, ինչ-որ հարց տալ, բոլորը վախեցած այս ու այն կողմ են վազում: Եվ այդ՞ ուսուցիչը պետք է կրթի 21-րդ դարի աշակերտի՞ն:
Բազմիցս դիմել ենք թաղապետարան և քաղաքապետարան , բայց ձայն բարբառո հանապատի…

Ռ. Ազիզյանը պարտադրում է կրել դպրոցական համազգեստներ, որի արժեքն է 5000-10000, դրանք աշակերտները կրում են զզվանքով, քանի որ անորակ են և 4 համար մեծ: Իրականում դրանց արժեքը չի գերազանցում 2000դրամը: 9-րդ դասարանցիները, որոնք արդեն ավարտել են դպրոցը, դպրոցին են թողել իրենց գնած համազգեստը, իսկ Ռ. Ազիզյանը այդ համազգեստները նորից վերավաճառում է մեր երեխաների վրա:

Արդեն 8 ամիս է աշակերտներից, մեկ օրվա ընթացքում, կայծակնային արագությամբ, ստիպողաբար հավաքվել է 7000դրամ, իսկ 1 դասարանցիներից 5000դրամ, որը իբր թե վինետկաների գումար է, իսկ միթե դպրոցական վինետկաները այդքան թանկ կարող են արժենալ:
Դեռ անցած տարվանից 5-9 դասարանցիներից պարտադրաբար հավաքվել է 3000դրամ իբր բակում ծաղկանոցներ կառուցելու համար: Իսկ ծաղկանոցները դեռ չկան ու հարց է դրանք երբևիցէ լինելու են, թե ոչ:

Ծանոթներիցս մեկի որդին ավարտել է այս նույն դպրոցը և պատմում է, որ մեր «հարգարժան» տիկին Ռ. Ազիզյանը հրամայել է անբավարար նշանակել 11 աշակերտի և ի դեպ «2» նշանակվել են մատիտով, որից հետո ծնողներից պահանջելով կլորիկ գումար նշանակել է քննությունները:

Գիտեմ նաև, որ Ռ. Ազիզյանը վկայական (ատեստատ) է տվել դպրոց չհաճախող աշակերտի:
Ամենասարսափելին այն է, որ տնօրենը ուսուցչի վրա է վաճառում իր հագած, օգտագործած շորերը: Շորերի արժեքը սկսում 40.000ից, իսկ այն ուսուցիչը որը համարձակվում է մերժել գնել հագուստը ենթարկվում է երկարատև հալածանքների և վիրավորանքների:

Ոչ մի ուսուցչ չի թույլատրվում անգամ 1 րոպեով դուրս գալ դպրոցի դռներից դուրս (անձնական և ոչ անձնական հարցերով): Ռադիոհանգույցով բազմիցս ստորացնում է ուսուցիչներին, աշակերտներին հրահանգում է հետևել ուսուցիչներին, խոսում են նրանք արդյոք հեռախոսով, թե ոչ, իսկ եթե նկատեն, որ ուսուցիչը օգտվում է հեռախոսից անմիջապես հայտնեն այդ մասին տնօրինությանը: Աշակերտների մոտ վիրավորում է ուսուցիչներին, ռադիոհանգույցով ի լուր աշակերտներին հայտարարում է, որ այստեղ ուսուցիչ չկա, բոլորը ձրի փող ստացողներ են, սպառնում է այլևս չվճարել ուսուցիչների աշխատավարձը: Տպավորությունը այնպիսին է, որ սա իր սեփական դպրոցն է և վճարում է սեփական գրպանից:
Տեսախցիկներ են տեղադրված ամենուրեք (չնայած, որ ինքն ունի իր լրտեսները, որոնք հետում են, թե ով ում բարևեց, ում հետ նստեց բուֆետում, ուր գնաց և ինչ շնչեց): Կարծես 11դպրոցը լինի Ռ. Ազիզյանի համակենտրոնացման ճամբարը:

Ամբողջ դպրոցը ողողված է նորանշանակ դասղեկներով, ամեն տարի նույն դասարանը դասավանդում է մեկ այլ դասղեկ և գիտեք թե ինչ՞ու, որովհետև նորանշանակ դասղեկները դասղեկության համար տնօրենին են վճարում 80.000դրամ: Ռ. Ազիզյանը, ամսիսը մեկ նշանակում է մեթոդ-միավորման նախագաներ, մկը մեկից «խելացի» փոխտնօրեններ:
Ի դեպ, եթե նրան մոտենում ես որևիցե խնդրանքով կամ հարցով, նա հայտարարում է, որ ինքը ՀՀ նախագահ՝ Ս. Սարգսյանի համակուրսեցին է և նրան ոչ ոք չի կարող ուղղություն ցույց տալ:
Ուսուցիչներին պարբերաբար պարտադրում է ստորագրել դատարկ թղթերի տակ, որի վրա հետո հավաքում է ցանկացած տեքստ:
Ոչ մի անգամ և ոչ մի ուսուցչի անաշխատունակության թերթիկի ներկայացնելու դեպքում (հիվանդության համար) չի վճարում նրանց հասանելիք գումարը, քանի որ տնօրենի հաշվապահը իր փեսան է, որը երբեք չի լինում դպրոցում, սակայն միշտ արժանանում է ոգեշնչող պարգևավճարների:

11 դպրոցում կան արտոնյալ ուսուցիչներ, որոնք երևի աչքի են ընկնում իրենց լրտեսությամբ, բայց ոչ աշխատանքով, որոնք տարին տասերկու ամիս պարգևատրվում են «Լավ» լուրեր հայտնելու համար: Դպրոցում տիրում է մենիշխանություն, ուզում է դասարան է բացում, ուզում է փակում է:

Աշակերտներ կան, որոնք չեն գալիս դպրոց սակայն արգելվում է նշանակել նրանց բացակաները, քանի որ վերջում նրանք էլ պիտի մնացածի նման ավարտեն դպրոցը կլորիկ գումարի դիմաց:
Իսկ վերջում, եթե խոսքը գնում է կրթօջախի մասին, ասեմ այդ դպրոցում կրթութունը չունի որակ: Ուստի խնդրում ենք Ձեզ օգնել մեզ և այսուհետ տնօրեն նշանակել այնպիսի գիտակ և խելացի մարդու, ով կկարևորի գիտելիքը, ում համար բացարձակ արժեքը կլինի ուսումը և ոչ թե փողը: Փողը այս տնօրենի կուռքն է: Եթե քաղաքապետարանը, որտեղի աշխատողները Ռ. Ազիզյանի հարազատներն ու ծանոթներն են չի կարողանում լուծել այս հարցը, գուցե՞ այս դպրոցը անցնի նախարարության ենթակայության տակ:
Ուստի խնդրում ենք մեծարգո Կ. Կարապետյան մի անտեսեք այս չարիքը, չէ որ գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանք այդ դպրոցից ոչինչ չեն կարող սովորել, իրենց հետագա ապրելիք տարիների համար:

Եղեք մեր՝ ծնողներիս և ինչու չէ ուսուցիչների կողքի, մենք ունենք այսօր Ձեր աջակցության կարիքը:
Կանխավ շնորակալություն..

Մ. Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top