Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Mostly Sunny
15°
Home » Լուրեր » Ռաբիս երգիչ Վարդանիկը Ռուսաստանում բռնվել է. տեսանյութ

Ռաբիս երգիչ Վարդանիկը Ռուսաստանում բռնվել է. տեսանյութ

Հոկտեմբեր 13, 2017 12:54 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

d6891dc4a17b29b054bc28efa822acda

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները համատեղ գործողություններ են կատարում, որպեսզի Վարդանիկին արտահանձնեն Հայաստան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարեր և որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյաինի նկատմամբ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ասատրյանի միջնորդությունը և Վ. Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը: Եթե Վ. Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «ռաբիս երգիչ Վարդանիկ», հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար իրավապահ մարմիններին, նա տեղափոխվելու էր Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը նորից դիմելու էր դատարան՝ դատավորի որոշումը վերահաստատելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը հիմնավորել էին Վարդանիկի կատարած ավազակային հարձակումը և իրենց ձեռքի տակ ունեն նաև տեսանյութեր, որով հիմնավորվում էր կատարված հանցագործությունը, նաև տվյալներ, որ հանցագործությունը կատարելուց հետո Վարդանիկը ժամեր անց անցել էր ՀՀ սահմանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top