Գլխավոր Լուրեր Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում ՀՀ արտակարգ և լիազոր...

Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

2
0

ՀՀ նախագահի հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին  տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: