Գլխավոր Լուրեր Ռամոսը սպառնում է լքել Ռեալը, եթե Մոուրինյուն վերադառնա

Ռամոսը սպառնում է լքել Ռեալը, եթե Մոուրինյուն վերադառնա

2
0

Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ կտրուկ դեմ են Ժոզե Մոուրինյուի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալուն:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը սպառնացել է ակումբից հեռանալով, եթե պորտուգալացին վերանշանակվի որպես գլխավոր մարզիչ:

Ժոզե Մոուրինյուի վերադարձին դեմ են նաև Գարեթ Բեյլը, Կարիմ Բենզեման ու Մարսելոն, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ֆուտբոլիստները մարզչի ընտրության հարցում ձայնի իրավունք չեն ունենալու:

Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին: «Արքայական ակումբը» նրա գլխավորությամբ հաղթել է Լա լիգան, Իսպանիայի Գավաթն ու Սուպերգավաթը: