Գլխավոր Լուրեր ՌԴ դեսպանը հանդիպել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի կազմկոմիտեի հետ

ՌԴ դեսպանը հանդիպել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի կազմկոմիտեի հետ

1
0

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձևավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ Նազարյանը երեկ՝ հունիսի 25-ին, հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում է Հ.Յ.Դ. Հանրային կապերի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան բանակցային գործընթացի ներկա վիճակին: Կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին, տեղեկացրին սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի անցկացման ու նրա նպատակների մասին և փոխանցեցին այդ ֆորումի կողմից ընդունված հռչակագրի ռուսերեն թարգմանությունը: