Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » ՌԴ-ից կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները Հայաստան

ՌԴ-ից կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները Հայաստան

Սեպտեմբեր 13, 2017 15:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

83.thumb

Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։

Ըստ ՀՀ կառավարության մեկ տարվա (2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30) հաշվետվության՝ հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով:

ՀՀ կառավարությունը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումներից առանձնացրել է այն, որ նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագինը, հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործություն համարվող բոլոր գործողությունները, ինչպես նաև կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 միլիոնից դառնալով 4 միլիոն դրամ, հաստատվել են ԱԱՀ գումարները արտահանողներին վերադարձնելու պարզեցված ընթացակարգեր՝ մինչև 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օր, ոչ պետական մարմիններին (լիազորված օպերատորներ` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ և Կոնվերս բանկ) վերապահվել է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որոշ գործառույթներ։

Ըստ ներկայացված հաշվետվության՝ Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հստակեցվում են ընթացակարգերը։

«Արդյունքում` կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները ՌԴ Գոխրանից», – նշված է հաշվետվությունում։

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից  2016թ-ի սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրամադրվել է ընդհանուր 2․3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով արտոնյալ վարկեր, իսկ ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի:

Նշենք, որ 2016թ․ սեպտեմբերից մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top