Հինգշաբթի , 20 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.54   
  •  EUR   Առք` 547.00   Վաճառք` 555.00   ՀՀ ԿԲ` 551.71   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 503.00   ՀՀ ԿԲ` 501.72   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 623.30   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 199.23   
outputra5huxgif
Mostly Sunny
34°
Home » Լուրեր » ՌԴ-ն դատապարտել է Արցախում լարվածությունը

ՌԴ-ն դատապարտել է Արցախում լարվածությունը

Մայիս 18, 2017 23:22 Լուրեր, Միջազգային A+ / A-

Զախարովա

Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող լարվածությանը, նշել է, որ Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կողմերին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության գոտում հետագա լարվածության թուլացման համար:

«Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն` ընդգծելով, որ միջադեպի ժամանակ գրանցված զոհերի մասին երկկողմ տվյալները հակասում են իրար:

«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա, եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք», – ընդգծել է Զախարովան:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top