Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Partly Cloudy
13°
Home » editorial » ՌԴ-ն և Թուրքիան կարող են բախվել ԼՂ-ի պատճառով. Aftenposten

ՌԴ-ն և Թուրքիան կարող են բախվել ԼՂ-ի պատճառով. Aftenposten

Հուլիս 12, 2017 12:33 editorial, Արցախ, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

turkey-russia

Եվրոպան կարող է Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի վկա դառնալ, որը կարող է տարածաշրջանային տերությունների բախման հանգեցնել. գրում է նորվեգական հեղինակավոր Aftenposten թերթի վերլուծաբան Պեր Անդերս Յուհանսենը, ով վերջերս այցելել էր Արցախ:

«Այս հակամարտությունն արդեն հարյուր տարեկան է: Կողմերից մեկին աջակցում է Ռուսաստանը, մյուսին` Թուրքիան: Եթե պատերազմ սկսվի, ապա դա կարող է ավելի վտանգավոր դառնալ, քան կարող եք պատկերացնել»,- գրում է նորվեգացի լրագրողը:

Ըստ Յուհանսենի՝ ներկայիս լարվածությունը կհանգեցնի Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնման նոր փուլին և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը սրվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքի, տարածաշրջանում քաղաքական խնդիրների և ընդհանուր տնտեսական իրավիճակի, ինչպես նաև երկու երկրների հասարակություններում աճող վրեժխնդրության ծարավի պատճառով:

122488199673267500288781848048447njpg
scroll to top