Երեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.00   ՀՀ ԿԲ` 481.32   
  •  EUR   Առք` 563.00   Վաճառք` 571.00   ՀՀ ԿԲ` 567.52   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.21   
  •  GBP   Առք` 626.00   Վաճառք` 645.00   ՀՀ ԿԲ` 640.11   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 204.00   ՀՀ ԿԲ` 194.04   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » editorial » ՌԴ-ն պահանջում է Հայաստանից ռուսերենը պաշտոնական լեզու հայտարարել

ՌԴ-ն պահանջում է Հայաստանից ռուսերենը պաշտոնական լեզու հայտարարել

Հուլիս 17, 2017 16:12 editorial, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

237920666

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին հանրապետության օրենսդրությունում ամրագրել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն օրինական ճանաչվեն Ռուսաստանի տարածքում. հաղորդում է TASS-ը:

«Ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ ամրագրեք ռուսաց լեզուն որպես պաշտոնական լեզու, և արդյունքում օրենքի գերակայությունն ինքնաբերաբար կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»,- այս մասին Վոլոդինն ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ բարձրացվել է ՌԴ-ում ազգային վարորդական իրավունքով վարորդների աշխատանքն արգելող հարցը:

«Այդ հարցի քննարկմանը մենք ընդգծել ենք, որ այդ որոշումը գործում է միայն այն երկրների համար, որտեղ ռուսաց լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ»,- նշել է Պետդումայի խոսնակը:

122488199673267500288781848048447njpg
scroll to top