Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՌԴ-ն վերացրել է Վերին Լարսում որոշ սահմանափակումներ

    ՌԴ-ն վերացրել է Վերին Լարսում որոշ սահմանափակումներ

    ՌԴ-ն վերացրել է Վերին Լարսում որոշ սահմանափակումներ
    Հունիս 13, 2018 21:05 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Ռուսաստանը վերացրել է Հայաստան Վերին Լարսի անցակետով փայտի և չվերամշակված փայտանյութի մատակարարումների սահմանափակումը: Այդ մասին հաղորդվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:

    Երևան Տոնավաճառ

    Նշվում է, որ մատակարարման հնարավորությունը վերսկսվել է հունիսի 8-ից: Համապատասխան որոշումը կայացրել է Ռուսաստանի կառավարությունը: Արտահանումը ժամանակավորապես դադարեցվել էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ հատուկ նորմը, որը հաստատվել էր Ռուսաստանի օրենսդրությամբ, կորցրել էր ուժը:

    Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության այդ քայլը, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը, հաստատում է երկրի մտադրությունը հետևելու եվրասիական պայմանավորվածություններին:

    Առաջին անգամ փայտանյութերի տեղափոխման սահմանափակումը Ռուսաստանի Դաշնության կողմից վերացվել է 2017 թվականի հունվարին:


    Նման թեմաներ

    scroll to top