Գլխավոր Լուրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի ստուգում է նախաձեռնել զինված ուժերում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի ստուգում է նախաձեռնել զինված ուժերում

0
0
Կենտրոնական զինվորական օկրուգում մեկնարկել են արտապլանային զորավարժություններ: Այս մասին զինված ուժերի  ղեկավար կազմի հետ խորհրդակցությանը հայտարարել  է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Անսպասելի ստուգում է նախաձեռնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երկուշաբթի առավոտյան կենտրոնական զինվորական օկրուգի, Հարավային և  Արևելյան զինվորական օկրուգների բոլոր վարչությունները, ինչպես նաև Հեռավոր և ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին զորամիավորումներ բերվել  են մարտական պատրաստության բարձր աստիճանի:
Միջոցառումն ուղղված  է գնահատելու բանակի՝ անվտանգությունն ապահովելու կարողությունը Կենտրոնական-ասիական տարածաշրջանում, որտեղ պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ՝ մանրամասնել է Շոյգուն:
Զորավարժությունները կանցկացվեն  հունիսի 24-28-ը, կլինեն ավելի  քան 50
զորավարժություն, կգործեն 35 զինահրաձգարաններ: